
Ապակյա շիշ 0,5լ

Պոլիմերային շիշ 1.0Լ
«ՋԵՐՄՈՒԿ» - ԲՆԱԿԱՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐ
«Ջերմուկը» ապրանքանիշը Հայաստանյան շուկայում առաջատարն է հանքային ջրերի շարքում: Այն «Ջերմուկ» հանքավայրի յուրահատուկ, միջին հանքայնացված ստորերկրյա հանքային բնական ջուր է, որն օժտված է արտակարգ համով և բնական հանքանյութերով:
«Ջերմուկ» հանքային ջուրը պարունակում է արժեքավոր հանքային աղեր և միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար: «Ջերմուկ» բնական հանքային ջուրը կատարյալ է ամենօրյա սպառման համար:
«Ջերմուկ» բնական հանքային ջրի առանձնահատուկ քիմիական բաղադրությունը, հազվագյուտ հանքային նյութերի և կենսաբանական ակտիվ տարրերի առկայությունը օգտակար է մարդու օրգանիզմի համար: «Ջերմուկ» հանքային ջուրը նպաստում է տարբեր տեսակի հիվանդությունների բուժմանը և կանխարգելմանը, ինչպես ներքին՝ խմելու, այնպես էլ արտաքին օգտագործման միջոցով:
Հատկանշական է, որ հորատանցքերում, երկրի մակերևույթ դուրս գալու պահին «Ջերմուկ» հանքային ջրի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 55°C:
«Ջերմուկի» շշալցումը կատարվում է անմիջապես հանքային ջրի՝ 1965 թվականին հորատված IV –k հորատանցքին մոտ , ինչի շնորհիվ հանքային ջուրը պահպանում է իր բոլոր բնական հատկությունները, առանձնահատուկ և նուրբ համը` մնալով էկոլոգիապես մաքուր:
«Ջերմուկ» հանքային ջրի առանձահատկություններից է նաև այն, որ շշալցման գործընթացում ջուրը հագեցվում է հանքային ջրի հորատանցքից ստացվող բնական գազով:
Իր քիմիական հատկություններով «Ջերմուկ» բնական հանքային ջուրը նման է Ժելեզնովոդսկի և Կառլովի Վառի հանքային ջրերին, բայց չունի իրեն հավասարը՝ օրգանոլեպտիկ ցուցանիշների շնորհիվ:
(Na++K+)
700-1000
Mg2+
40-65
Ca2+
125-180
1500-2000
150-280
SO42-
400-650
-
Տեսակ - ապակյա շիշ
Տարողություն - 0,33լ | 0,5լ
-
Տեսակ՝ պոլիմերային շիշ
Տարողություն - 0,33լ | 0,5լ | 1.0լ | 1,5լ

Ապակյա շիշ 0.5լ

Ապակյա շիշ 0.5Լ
«ՋԵՐՄՈՒԿ ՄԻԼԵՆԻՈՒՄ» - ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔ
«Ջերմուկ Գրուպ» ընկերությունը սպառողին է ներկայացնում թույլ գազավորած և թույլ հանքայնացված «Ջերմուկ Միլենիում» ոչ ալկոհոլային ըմպելիքը:
«Ջերմուկ Միլենիումը» առանձնանում է իր եզակի բաղադրությամբ, օրգանիզմին անհրաժեշտ տարատեսակ առողջարար հանքային նյութերի և միկրոտարրերի առկայությամբ: «Ջերմուկ Միլենիումը» էկոլոգիապես մաքուր է, ունի յուրահատուկ համ և փափկություն:
«Ջերմուկ Միլենիում» ըմպելիքը պատրաստվում է Ջերմուկի տեղանքի IV – k հորատանցքի «Ջերմուկ» հանքային և թիվ 1 աղբյուրի «Բյուրեղ» խմելու ջրերի խառնուրդից:
(Na++K+)
<500
Mg2+
<50
Ca2+
<100
<1000
CI-
<160
SO42-
<380
-
Տեսակ - ապակյա շիշ
Տարողություն - 0,33լ | 0,5լ
-
Տեսակ - պոլիմերային շիշ
Տարողություն - 0,33լ | 0,5լ | 1լ | 1,5լ

Ապակյա շիշ 0,5լ

Պոլիմերային շիշ 1Լ

Պոլիմերային շիշ 0.5Լ
«ՋԵՐՄՈՒԿ ԿԻՏՐՈՆԻ ՀԱՄՈՎ» - ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔ
«Ջերմուկ Գրուպ» ընկերությունը սպառողին է ներկայացնում, յուրահատուկ համով օժտված «Ջերմուկ» գազավորած ոչ ալկոհոլային ըմպելիք կիտրոնի համով:
«Ջերմուկ կիտրոնի համով» ըմպելիքը պատրաստվում է Ջերմուկի տեղանքի IV – k հորատանցքի «Ջերմուկ» հանքային և թիվ 1 աղբյուրի «Բյուրեղ» խմելու ջրերի խառնուրդից՝ որին ավելացվում է կիտրոնի բնական բուրավետ նյութ:
«Ջերմուկ կիտրոնի համով» ԿԻՏՐՈՆԻ ՀԱՄՈՎ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔԸ
նախատեսված է որպես բնական զովացուցիչ ըմպելիք և հիանալի կերպով հագեցնում է ծարավը:
(Na++K+)
<500
Mg2+
<50
Ca2+
<100
HCO3-
<1000
CI-
<160
SO42-
<380
-
Տեսակ - ապակյա շիշ
Տարողություն - 0,33լ | 0,5լ
-
Տեսակ - պոլիմերային շիշ
Տարողություն - 0,33լ | 0,5լ | 1լ | 1,5լ