top_factory_03
Bottle
Հանքային ջուր Ջերմուկ
0.5լ Ապակյա շշով


Արտադրվում է 2000 թվականի հունիսից:
Ապակյա շշերն արտադրվում են Հայաստանում, նախքան շշալցումը լվացվում են մաքուր ջրովª համապատասխան մաքրող նյութերի օgտագործումով: Արտադրության և փաթեթավորման ողջ գործընթացը մեքենայացված է:
Արտադրվում է բնական գազով: Այն ստացվում է ընդերքից հանքային ջուրն իր բնական գազից առանձնացնելու միջոցով: Հետաgայում այդ նույն գազով կազմակերպվում է հանքային ջրի արտադրությունը:
Փաթեթավորվում է 12 հատից կազմված պոլիէթիլենային փաթեթներով, ինչպես նաև 20 հատից կազմված պլաստմասայե արկղերով (վերջինը միայն Հայաստանի շուկայի համար):
Պահպանման ժամկետը` 1 տարի:
Պահպանման պայմանները` մութ, չոր 5-20 0C
Համապատասխանում է ՀՍՏ 191-2000 ստանդարտի պահանջներին:
Հորատանցքի N 2/61, ք. Ջերմուկ:
Սերտիֆիկացված է Հայպետստանդարտի  և ՌԴ սերտիֆիկացման մարմնի կողմից: Գրանցված է ամերիկյան FDA կազմակերպությունում N 15574115924

Պիտակը և շիշը գրանցված են մտավոր սեփականության գործակալությունում և հանդիսանում են ՙՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ՚ ՓԲԸ-ի սեփականությունը:



Այլ փաթեթավորումով Ջերմուկ հանքային ջուրը`
> 1.5լ Պոլիմերային շշով
> 1.0լ Պոլիմերային շշով
> 0.5լ Պոլիմերային շշով
> 0.33լ Պոլիմերային շշով

Round table corner  
jermouk_group

Օգտակար խորհուրդներ

Բնական բուժիչ սեղանի հանքային ջուր "Ջերմուկ"-ը (գազավորված) հիդրոկարբոնադ-սուլֆատային նատրիումական, սիլիկատային ջուր: Խորհուրդ է տրվում օգտագործել խրոնիկական գաստրիտի, ստամոքսի և 12 մատնյա աղիքի խոցի, խոլեցիստիտի և շաքարախտի դեպքում: Ի շնորհիվ ջրում պարունակվող ուլտրամիկրոէլեմենտ լիթիումի, այն կարող է օգտագործվել նաև բարձրագույն նյարդային համակարգի, նյութափոխանակության կարգավորման, իմունիտետի բարձրացման, դեպրեսիվ վիճակների խրոնիկական ալկոհոլիզմի դեպքում: