aboutwater
Հանքային ջուր

Ջերմուկի հանքային ջրերը իրենց քիմիական բաղադրությունով և հատկություններով պատկանում են հիդրոկարբոնադ-սուլֆատային նատրիումական, սիլիկատային ջրերին: Իրենց քիմիական հատկություններով նման են Ժելեզնովոդսկի և Կառլովի Վառի հանքային ջրերին:
Բժիշկ-կուռորտոլոգների կարծիքով, Ջերմուկի ջրերը շատ օգտակար են մարդկանց առողջության համար:Գերմանացի մեծ բժիշկ, լրագրող Ի. Վիազինոսան իր մեկնաբանություններից մեկում ասել է.
-Ես երկար եմ մտածել մարդու երկարակեցության մասին….. Իմ կարծիքով Ջերմուկի հանքային ջրերը կյանքը երկարացնելու առաջնակարգ միջոց են հանդիսանում:


Բնական բուժիչ սեղանի հանքային ջուր ՙՋերմուկ՚ (գազավորված)

Հիդրոկարբոնադ-սուլֆատային նատրիումական, սիլիկատային ջուր: Խորհուրդ է տրվում օգտագործել խրոնիկական գաստրիտի, ստամոքսի և 12 մատնյա աղիքի խոցի, խոլեցիստիտի և շաքարախտի դեպքում:

water_structure

Բուժման նպատակով հանքային ջրի օգտագործման ցուցումները

- Ստամոքսի նորմալ արտազատողական ֆունկցիայի դեպքում
- Ստամոքսի բարձր արտազատողական ֆունկցիայի դեպքում
- Ստամոքսի և 12 մատնյա աղիքի չբարդացված խոցային հիվանդություն Ստամոքսի և 12 մատնյա աղիքի խոցային հիվանդության պատճառով վիրահատված ստամոքսի հիվանդություններ
- Քրոնիկ կոլիտ և էնտերոկոլիտներ
- Լյարդի և լեղուղիների քրոնիկ հիվանդություններ հեպատիտներ, խոլեցիստիտներ, տարբեր էտոլոգիայի անգիոխոլիտներ առանց հաճախակի բարդացումների, խոլեցիստիտ կալկուլեզային բացառությամբ ինֆեկցիայի հետևանքով և հաճախակի սրացումների հետևանքով բարդացած, ինչպես նաև վիրահատում պահանջող ձևերից: Պոստխոլեցիստէտոմական համախտանիշ
- Քրոնիկ պանկրեատիտներ,
- Միզատար ուղիների քրոնիկ հիվանդություններ
- Երկաթադեֆիցիտային անեմիաներ

 

Round table corner  
jermouk_group
Նորություններ


Նոյեմբեր 2008
"Ջերմուկ Գրուպ" ընկերությունը նոր ծառայություն է առաջարկում սպառողներին` շուկայում լայն ճանաչում գտած Բյուրեղ աղբյուրի ջուրը:

Հիշարժան փաստեր`

2001թ. սեպտեմբերի 14
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ խմում է ՙՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ՚-ի ՙՋերմուկ՚-ը