about1_top.jpg
Մեր մասին

"ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ" փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին: Այն նշանավորվեց Երևանից 173 կմ հեռավորության և ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող Ջերմուկ առողջարանային քաղաքում հանքային ջրի արտադրության նոր գործարանի կառուցումով: Հատկանշական է այն հանգամանքը, որ գործարանը կառուցվել է հիմնովին, բաց տարածության և անմիջապես հանքային ջրի հորատանցքի վրա: Այս հանգամանքն էլ հաշվի է առնվել գործարանի կառուցման վայրը որոշելիս, քանի որ հենց այդտեղ, շուրջ 30 մ խորության վրա է գտնվում Ջերմուկ հանքային ջրի հորատանցքը:

Նոր կառուցված գործարանն անմիջապես համալրվեց եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով: Ունիվերսալ հոսքագծերի և նորակառույց արտադրամասերում տեղադրված սարքավորումների շնորհիվ հնարավոր էր լինում Ջերմուկ հանքային ջուր արտադրել ինչպես 0.33լ, 0.5լ, 1.0լ և 1.5լ պոլիմերային, այնպես էլ 0.5լ տարողությամբ ապակյա շշերով:

"ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ի Ջերմուկներն մյուսներից տարբերվում են այն կարևոր առանձնահատկությամբ, որ արտադրվում են բնական գազով:  Այդ նպատակով կառուցված հատուկ արտադրամասը և տեխնոլոգիական սարքավորումները թույլ են տալիս անմիջապես հանքավայրում առանձնացնել հանքային ջրում պարունակվող բնական գազը, և անմիջապես դրանով կազմակերպել հանքային ջրի արտադրությունը: Արդյունքում ստացվում է 100 %-անոց էկոլոգիապես մաքուր արտադրանք:

Հատկաշական է այն հանգամանքը, որ հիմնադրման օրվանից "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ում մշտապես իրականացվում են տեխնոլոգիական վերազինման աշխատանքներª համալրելով արտադրական կարողությունները և ընդլայնելով արտադրական պայմանները: Արտադրական գործունեությունը սկսելուց երկու տարի անց կառուցվեց հանքային ջրի արտադրության նոր արտադրամասª առանձնացնելով ապակե շշերի արտադրությունը պոլիմերային տարաներով արտադրությունից: Ընկերությունում ներկայումս կիրառվում են 2002 և 2003 թվականի արտարդության եվրոպական սարքավորումներ, ստեղծված են ժամանակակից արտադրությանը ներկայացվող բոլոր պահանջները բավարարող արտադրական պայմաններ:

2000 թվականից սկսած "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ը թողարկում է նաև չգազավորված լեռնային աղբյուրի ջրի "ՋԵՐՄՈՒԿ ՄԱՈՒՆԹԻՆ"-ի կամ "ԲՅՈՒՐԵՂ"-ի արտադրությունը: Վերջինս քաղցրահամ աղբյուրի ջուր է և բուժական հատկություններ ունեցող հանքային աղեր չի պարունակում: Այն հաջողությամբ իրացվում է ներքին շուկայում և մեծ ծավալներով արտահանվում է արտասահմանյան մի շարք երկներ:

"ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ի արտադրատեսակների որակական ցուցանիշները հավաստագրված են Հայպետստանդարտի և Ռուսաստանյան ստանդարտացման մարմինների կողմից: Ընկերության արտադրատեսակներն առավելագույնս պաշտպանված են կեղծումներից, քանի որ ապրանքային նշաններ հանդիսացող թե' պիտակները, թե' պոլիմերային ու ապակյա շշերն արտոնագրված են, և հանդիսանում են "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ի ոչ նյութական սեփականությունը: Այսինքն բացառվում է դրանց կեղծումը, նմանակումը և ոչ օրինական օգտագործումը այլ սուբյեկտների կողմից:

Իր գործունեության ոչ տևական ժամանակահատվածում "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ը հասցրել է առաջատար դիրք գրավել ներքին շուկայում, տարեցտարի ընդլայնել արտահանման ծավալները և արժանանալ բազմաթիվ մրցանակների և պարգևների: Մասնավորապես որակի ասպարեզում ունեցած ձեռքբերումների և հաջողությունների համար 2000 թվականի մարտին Փարիզում "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ն արժանացավ Եվրոպայի հաղթակամար մրցանակին: Նույն թվի հունիսին, Երևանում կազմակերպված հայկական խմիչքների առաջին հանրապետական համտես-մրցույթի ժամանակ, "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ" ՓԲԸ-ան կողմից արտադրվող "Ջերմուկ" հանքային ջուրն արժանացավ ոսկե մեդալի: 2000 թվականի նոյեմբերին Հայաստանյան ընդամենը չորս ընկերություների շարքում "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ" ՓԲԸ-ն արժանացավ ՀՀ կառավարության մրցանակին որակի ասպարեզում: 2001 թվականի մայիսին Երևանում կազմակերպված "Արմպրոդէքսպո" առաջին միջազգային ցուցահանդեսի ժամանակ "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ" ՓԲԸ-ան կողմից արտադրվող "Ջերմուկ" հանքային ջուրն արժանացավ ոսկե մեդալի: Նույն պարգևը "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ին շնորհվեց նաև 2002 թվականին կայացած երկրորդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ: Իսկ 2003 թվականի հոկտեմբերի 20-ից 23-ը կայացած "Արմպրոդէքսպո" երրորդ միազգային ցուցահանդեսում "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ի կողմից արտադրված Ջերմուկ հանքային ջուրն արժանացավ մեծ ոսկե մեդալի (միակը Հայաստանյան հանքային ջրերի մեջ), իսկ ԲՅՈՒՐԵՂ աղբյուրի ջուրը` արծաթե մեդալի:

2002 և 2003 թվականի "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ի Ջերմուկները ոսկե մեդալներ են նվաճել նաև Սոչիում կազմակերպված "Գարեջրեր և ջրեր" միջազգային ցուցահանդեսում: Ընդ որում միակը հանքային ջրերի շարքում:

Որակի ասպարեզում ունեցած ձեռքբերումները պահելու և նոր հաջողությունների հասնելու համար 2003 թվականի գարնանը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ին շնորհվեց Եվրոպայի հաղթակամար մրցանակի պլատինե պարգևը:

Սկսած 2002 թվականից "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ը հանդիսանում է "ԿՐԵՄԼՅՈՎՍԿԻ" առևտրի տան պաշտոնական մատակարար` իր արտադրատեսակներն առաքելով Մոսկովյան Կրեմլ և ռուսաստանյան այլ կառավարական հիմնարկներ: Ընկերության արտադրատեսակները Հայաստանում ևս մատակարարվում են ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմեր, նախարարություններ և այլ կառավարական հիմնարկներ:

2002 թվականին աշխատանքային այցով "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ" է այցելել ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Որակական բարձր հատկությունների շնորհիվ "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ը հաջողությամբ իր արտադրատեսակներն արտահանում է մի շարք երկներª հանդիսանալով Հայաստանում հանքային ջուր արտահանող առաջատար ընկերությունը: Ներկայումս "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ի արտադրատեսակներն արտահանվում են  Ռուսաստան, Ուկրաինա, Լիբանան, Բելառուս, Վրաստան և այլ երկներ:

 aboutimage5

 

aboutimage6

 

aboutimage2

 

aboutimage1

 

aboutimage3

 

aboutimage4

Round table corner  
jermouk_group
Նորություններ


Նոյեմբեր 2008
"Ջերմուկ Գրուպ" ընկերությունը նոր ծառայություն է առաջարկում սպառողներին` շուկայում լայն ճանաչում գտած Բյուրեղ աղբյուրի ջուրը:

Օգտակար խորհուրդներ

Բնական բուժիչ սեղանի հանքային ջուր "Ջերմուկ"-ը (գազավորված) հիդրոկարբոնադ-սուլֆատային նատրիումական, սիլիկատային ջուր: Խորհուրդ է տրվում օգտագործել խրոնիկական գաստրիտի, ստամոքսի և 12 մատնյա աղիքի խոցի, խոլեցիստիտի և շաքարախտի դեպքում: Ի շնորհիվ ջրում պարունակվող ուլտրամիկրոէլեմենտ լիթիումի, այն կարող է օգտագործվել նաև բարձրագույն նյարդային համակարգի, նյութափոխանակության կարգավորման, իմունիտետի բարձրացման, դեպրեսիվ վիճակների խրոնիկական ալկոհոլիզմի դեպքում:

Հիշարժան փաստեր`

2001թ. սեպտեմբերի 14
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ խմում է ՙՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ՚-ի ՙՋերմուկ՚-ը