top_factory_03
Bottle

 

Բնական աղբյուրի ջուր ԲՅՈՒՐԵՂ


    Արտադրվում է 2001 թվականի հոկտեմբերից:
Արտադրվում է ապակյա և պոլիմերային շշերով: Ապակյա շշերն արտադրվում են Հայաստանում: Նախքան շշալցումը մշակվում են լվացող և ախտահանող լուծույթների միջոցով և վերջում ողողվում են հենց այն նույն ջրով, որով կատարվելու է շշալցումը: Պոլիմերային շշերի նախակաղապարների արտադրությունը կազմակերպվում, և շշերը փչվում են անմիջապես գործարանում, որոնք նույնպես մինչև շշալցումը ողողվում են նույն ջրով, որով և կատարվում է շշալցումը: Արտադրության և փաթեթավորման ողջ gործընթացը մեքենայացված է: <<Բյուրեղ>> շշալցվում է Ջերմուկի տեղանքում բխող մաքրման լրացուցիչ փուլ անցած N1 աղբյուրի ջրից: Փաթեթավորվում է 6, 12 ինչպես նաև 20 հատից կազմված պոլիէթիլենային փաթեթներով:
Պահպանման ժամկետը` 1 տարի:
Պահպանման պայմանները` մութ, չոր 5-20 0C
Արտադրվում է ՀՀՏՊ 37200047.2235-2006 տեխնիկական պայմաններով: Սերտիֆիկացված է Հայպետստանդարտի և ՌԴ սերտիֆիկացման մարմնի կողմից:

Պիտակը և շիշը գրանցված են մտավոր սեփականության գործակալությունում և հանդիսանում են ՙՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ՚ ՓԲԸ-ի սեփականությունը:



Այլ փաթեթավորումով ''Բյուրեղ'' աղբյուրի ջուրը`
> 10լ Պոլիմերային շշով.
> 5լ Պոլիմերային շշով.
> 1.5լ Պոլիմերային շշով.
> 0.5լ
Պոլիմերային շշով.
> 0.5լ Ապակյա շշով.
> 0.33լ
Ապակյա շշով.
Round table corner  
jermouk_group
Նորություններ


Նոյեմբեր 2008
"Ջերմուկ Գրուպ" ընկերությունը նոր ծառայություն է առաջարկում սպառողներին` շուկայում լայն ճանաչում գտած Բյուրեղ աղբյուրի ջուրը:

ՙՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ՚ փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին: Այն նշանավորվեց Ջերմուկ առողջարանային քաղաքում հանքային ջրի արտադրության նոր գործարանի կառուցումով: Հատկանշական է այն հանգամանքը, որ գործարանը կառուցվել է հիմնովին, բաց տարածության և անմիջապես հանքային ջրի հորատանցքի վրա: Այս հանգամանքն էլ հաշվի է առնվել գործարանի կառուցման վայրը որոշելիս, քանի որ հենց այդտեղ, շուրջ 30 մ խորության վրա է գտնվում Ջերմուկ հանքային ջրի հորատանցքը:

Հիշարժան փաստեր`

2001թ. սեպտեմբերի 14
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ խմում է ՙՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ՚-ի ՙՋերմուկ՚-ը