"ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ" փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1999թ-ին: Այն նշանավորվեց Երևանից 173 կմ հեռավորության և ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող Ջերմուկ առողջարանային քաղաքում հանքային ջրի նոր գործարանի գործարկմամբ: Հենց հանքային ջրի հորատանցքի վրա կառուցված արտադրամասը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս թողարկել եվրոպական խիստ չափանիշներին համապատասխան հանքային ջուր:
Ունիվերսալ հոսքագծերի և նորակառույց արտադրամասերում տեղադրված սարքավորումների շնորհիվ հնարավոր է Ջերմուկ հանքային ջուրն արտադրել ինչպես 0.33լ, 0.5լ, 1.0լ և 1.5լ պոլիմերային, այնպես էլ 0.5լ տարողությամբ ապակյա շշերով:
Մանրամասն
Որակի ասպարեզում ունեցած ձեռքբերումները պահելու և նոր հաջողությունների հասնելու համար 2003 թվականի գարնանը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ին շնորհվեց Եվրոպայի հաղթակամար մրցանակի պլատինե պարգևը:


2002 թվականից "ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ"-ը հանդիսանում է "ԿՐԵՄԼՅՈՎՍԿԻ" առևտրի տան պաշտոնական մատակարարը` իր արտադրատեսակներն առաքելով Մոսկովյան Կրեմլ և ռուսաստանյան այլ կառավարական հիմնարկներ: Ընկերության արտադրատեսակները Հայաստանում ևս մատակարարվում են ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմեր, նախարարություններ և այլ կառավարական հիմնարկներ:
 
Մանրամասն
Ջերմուկի հանքային ջրերը իրենց քիմիական բաղադրությունով և հատկություններով պատկանում են հիդրոկարբոնադ-սուլֆատային նատրիումական, սիլիկատային ջրերին: Իրենց քիմիական հատկություններով նման են Ժելեզնովոդսկի և Կառլովի Վառի հանքային ջրերին:
Բժիշկ-կուռորտոլոգների կարծիքով, Ջերմուկի ջրերը շատ օգտակար են մարդկանց առողջության համար:Գերմանացի մեծ բժիշկ, լրագրող Ի. Վիազինոսան իր մեկնաբանություններից մեկում ասել է.
-Ես երկար եմ մտածել մարդու երկարակեցության մասին….. Իմ կարծիքով Ջերմուկի հանքային ջրերը կյանքը երկարացնելու առաջնակարգ միջոց են հանդիսանում:
 

 
Մանրամասն